- Գին
- 12 000 – 18 000 ֏
- Տևողություն
- 60 րոպե
Գեղեցկություն և անձնական խնամք
Կլիմտ գեղեցկության սրահ Հաստատված բիզնես
✨ Klimt Beauty House – գեղեցկության, խնամքի և ներդաշնակության աշխարհ։ Մեզ համար գեղեցկությունը միայն արտաքին տեսքը չէ, այլ նաև ինքնազգացողությունը, հանգստությունն ու ինքնավստահությունը։ Մեր սրահում յուրաքանչյուր հաճախորդ առանձնահատուկ է։ Մենք կարևորում ենք անհատական մոտեցումը, ջերմ ընդունելությունը, հոգատար վերաբերմունքն ու բարձրակարգ սպասարկումը։ Մեր պրոֆեսիոնալ մասնագետները սիրով և պատասխանատվությամբ մատուցում են որակյալ ծառայություններ՝ ուշադրություն դարձնելով յուրաքանչյուր մանրուքի։
Հեռախոսահամար
Հասցե
Աշխատանքային ժամեր

Մեր մասին
✨ Klimt Beauty House – գեղեցկության, խնամքի և ներդաշնակության աշխարհ։ Մեզ համար գեղեցկությունը միայն արտաքին տեսքը չէ, այլ նաև ինքնազգացողությունը, հանգստությունն ու ինքնավստահությունը։ Մեր սրահում յուրաքանչյուր հաճախորդ առանձնահատուկ է։ Մենք կարևորում ենք անհատական մոտեցումը, ջերմ ընդունելությունը, հոգատար վերաբերմունքն ու բարձրակարգ սպասարկումը։ Մեր պրոֆեսիոնալ մասնագետները սիրով և պատասխանատվությամբ մատուցում են որակյալ ծառայություններ՝ ուշադրություն դարձնելով յուրաքանչյուր մանրուքի։
Մեր ծառայությունները
Եղունգների խնամք
Մատնահարդարում, ոտնահարդարում
Մատնահարդարուն,ոտնահարդարում,ճապոնական մատնահարդարում,ոտնաթաթերի խնամք,գելլաք,
- Գին
- 3000 – 11 000 ֏
- Տևողություն
- 90 րոպե

Մաշկի խնամք
Կոսմետոլոգ
• Դեմքի խնամք և մաքրում. Խորը մաքրում, պրոֆեսիոնալ դիմակներ և մաշկի տիպին համապատասխան խնամքի ընթացակարգեր։ • Ապարատային կոսմետոլոգիա. RF-լոգանք, լազերային երիտասարդացում, կարվիտացիա և մաշկի ձգման այլ տեխնոլոգիաներ։
- Գին
- 4000 – 25 000 ֏
- Տևողություն
- 60 րոպե

Լազերային պրոցեդուրաներ
Մազահեռացման ծառայություններ
Մազահեռացում ոսկով,ասեղային մազահեռացում,էլոս լազերային մազահեռացում
- Գին
- 2000 – 18 000 ֏
- Տևողություն
- 60 րոպե

Գեղեցկության սրահ
Վարսահարդարում
Վարսահարդարումը պարզապես մազերի խնամք չէ, այլ գեղեցիկ և անհատական կերպարի ստեղծում։ Կանացի սանրվածքներ Մազերի ներկում և բարդ տեխնիկաներ Բալայաժ, մելիրացում և տոնավորում Նորաձև և անհատական հարդարումներ Երեկոյան սանրվածքներ Մազերի խնամք և վերականգնում
- Գին
- 2000 – 45 000 ֏
- Տևողություն
- 60 րոպե

հոնքերի և թարթիչների լամինացիա
Թարթիչների և հոնքերի լամինացիա
Հոնքերի և թարթիչների պրոֆեսիոնալ ձևավորում և լամինացիա Գեղեցիկ, խնամված և արտահայտիչ թարթիչներ և հոնքեր ձեր դեմքի բնական գեղեցկությունն ընդգծելու համար։ Մեր մասնագետը կընտրի ձեր դեմքի ձևին համապատասխան հոնքերի իդեալական ձևը, գույնն ու ոճը։ Մատուցում ենք՝ • Հոնքերի ձևավորում • Հոնքերի և թարթիչների լամինացիա • Հոնքերի ներկում • Հոնքերի շտկում և խնամք Ստացեք բնական, կոկիկ և գեղեցիկ արդյունք՝ անհատական մոտեցմամբ։
- Գին
- 2000 – 12 000 ֏
- Տևողություն
- 30 րոպե
թարթիչների սերտաճեցում
Թարթիչների լիցք
D թարթիչների երկարացում Երևանում | Klimt Beauty House Ներկայացնում ենք թարթիչների երկարացման ժամանակակից LED տեխնիկան։ Մեր մասնագետ Քրիստինան ունի 10 տարվա աշխատանքային փորձ և մասնագիտացած է LED թարթիչների երկարացման մեջ։ LED տեխնոլոգիայի միջոցով հատուկ լույսի ազդեցությամբ սոսինձը պոլիմերացվում է։ Արդյունքում ստացվում է ամուր և կոկիկ ամրացում։ Մեզ մոտ կարող եք ընտրել տարբեր ծավալներ, երկարություններ, կորություններ և էֆեկտներ՝ բնականից մինչև արտահայտիչ ու շքեղ տեսք։ ✨ Անհատական մոտեցում ✨ Պրոֆեսիոնալ աշխատանք ✨ Բարձրորակ նյութեր ✨ Գեղեցիկ և խնամված հայացք Սիրով սպասում ենք ձեզ Klimt Beauty House գեղեցկության սրահում։
- Գին
- 8000 – 18 000 ֏
- Տևողություն
- 90 րոպե
Մեր հասցեները
Կլիմտ գեղեցկության սրահ
Մասնաճյուղ
Մեր մասնագետները

Մարտիրոսյան Սեդա
Վարսահարդար-ոճաբան
Սեդա Մարտիրոսյան | Վարսահարդար-ոճաբան 30 տարեկան եմ։ Իմ առաջին մասնագիտությունը պարարվեստի ռեժիսուրան է, որն իր ազդեցությունն է ունեցել իմ գեղագիտական ճաշակի և ստեղծագործական մտածողության ձևավորման վրա։ Արդեն 7 տարի է՝ մասնագիտական ուղիս կապված է վարսահարդարման աշխարհի հետ։ 2023 թվականից աշխատում եմ Klimt Beauty House-ում։ Տիրապետում եմ գունաբացման տարբեր տեխնիկաներին, սանրվածքներին, կտրվածքներին, կերատինային հարթեցմանը և մազերի տաք կապսուլային երկարացմանը։ Սիրում եմ իմ աշխատանքն ու մարդկանց հետ շփումը։ Կարևորում եմ անհատական մոտեցումը՝ լսել հաճախորդի ցանկությունները, հասկանալ նրա նպատակը և առաջարկել մասնագիտական ճիշտ լուծում։ Իմ նպատակն է ընդգծել յուրաքանչյուրի անհատականությունն ու գեղեցկությունը՝ ստեղծելով ներդաշնակ և ցանկալի կերպար։

Մկրտումյան Նարինե
Դիմահարդար
Ես Նարինե Մկրտումյանն եմ՝ դիմահարդար և հոնքերի մասնագետ։ Իմ մասնագիտական ուղին սկսել եմ 2021 թվականից՝ ընտրելով մի ոլորտ, որտեղ գեղեցկությունը, ճաշակն ու մանրուքների նկատմամբ ուշադրությունը միավորվում են։ Տարիների ընթացքում մասնակցել եմ բազմաթիվ վերապատրաստումների՝ սովորելով Հայաստանի և արտերկրի լավագույն մասնագետների մոտ՝ շարունակաբար կատարելագործելով գիտելիքներս և մասնագիտական հմտություններս։ Իմ աշխատանքների հիմնական ուղղություններն են՝ • Հոնքերի ձևավորում • Հոնքերի փոշեդրում • Թարթիչների լամինացիա • Հոնքերի լամինացիա • Պրոֆեսիոնալ դիմահարդարում Ինձ համար յուրաքանչյուր աշխատանք անհատական մոտեցում է, իսկ յուրաքանչյուր հաճախորդ՝ առանձնահատուկ։ Իմ նպատակն է ընդգծել յուրաքանչյուր կնոջ բնական գեղեցկությունը՝ պահպանելով նրբությունը, ներդաշնակությունն ու անհատականությունը։ Գեղեցկությունը մանրուքների մեջ է, իսկ իմ աշխատանքը՝ այն բացահայտելու արվեստում։ 🤍

Էդիտա Խունգոյան
Մատնահարդար-ոտնահարդար
Էդիտա Խունգոյան Ես մատնահարդար և ոտնահարդար եմ՝ ավելի քան 5 տարվա աշխատանքային փորձով։ Մասնակցել եմ բազմաթիվ սեմինարների, անցել եմ մասնագիտական վերապատրաստումներ՝ շարունակաբար կատարելագործելով գիտելիքներս և հմտություններս։ Ինձ համար շատ կարևոր է մասնագիտական աճը, ուստի ամեն տարի ձգտում եմ մեկ քայլ առաջ գնալ, զարգանալ, բացահայտել նոր հնարավորություններ և միշտ հետևել գեղեցկության ոլորտի նորագույն թրենդներին։ Սիրում եմ իմ աշխատանքը և հավատում եմ, որ գեղեցիկ արդյունքի հիմքում սերն է աշխատանքի, պատասխանատվությունն ու անընդհատ զարգացումը։

Միլենա Հակոբյան
Մատնահարդար-ոտնահարդար
Միլենա – մեր պրոֆեսիոնալ մատնահարդարը Միլենան իր գործի հմուտ մասնագետ է՝ մասնագիտական փորձով և հաճախորդների նկատմամբ անհատական մոտեցմամբ։ Աշխատանքային փորձ է ձեռք բերել Ռուսաստանի Դաշնությունում, իսկ արդեն 4 տարի է՝ իր մասնագիտական հմտություններն ու վարպետությունը ներդնում է Klimt Beauty House\-ում։ Նա առանձնանում է մանրակրկիտ աշխատանքով, ճաշակով, ճշտությամբ և յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ հոգատար վերաբերմունքով։ Միլենայի համար յուրաքանչյուր դետալ կարևոր է, իսկ գեղեցիկ, խնամված եղունգները՝ իր աշխատանքի գլխավոր արդյունքը։

Արփինե Սմբատյան
Մատնահարդար-ոտնահարդար
Արփինե Սմբատյան 💅 Մատնահարդարման ոլորտում ունեմ ավելի քան 5 տարվա աշխատանքային փորձ։ Իմ աշխատանքի հիմքում որակն է, ճշգրտությունը, մաքրությունն ու յուրաքանչյուր հաճախորդի անհատական մոտեցումը։ Աշխատում եմ ստերիլ գործիքներով՝ պահպանելով հիգիենայի բոլոր անհրաժեշտ կանոնները։ Տիրապետում եմ ինչպես ապարատային, այնպես էլ կոմբինացված մատնահարդարման տեխնիկաներին։ Կատարում եմ՝ Եղունգների մատնահարդարում Ամրեցում Հարթեցում Եղունգների մոդելավորում Գելլաքի ծածկույթ Մշտապես հետևում եմ գեղեցկության ոլորտի նորություններին, ծանոթանում և կիրառում եղունգների ձևավորման ու մատնահարդարման ամենամյա նոր թրենդները։ Ինձ համար կարևոր է, որ յուրաքանչյուր հաճախորդ հեռանա ոչ միայն գեղեցիկ, այլև խնամված ու գոհ եղունգներով

Քրիստինա Շվիդկինա
Թարթիչների լիցքի մասնագետ
LED-ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅՈՎ ԹԱՐԹԻՉՆԵՐԻ ԵՐԿԱՐԱՑՈՒՄ ԵՐԵՎԱՆՈՒՄ Մասնագետ Ռուսաստանից Թարթիչների երկարացման պրոֆեսիոնալ վարպետ՝ 10 տարվա աշխատանքային փորձով։ Մասնագիտացած եմ թարթիչների երկարացման ժամանակակից LED տեխնիկայի մեջ։ Աշխատում եմ տարբեր ծավալներով, էֆեկտներով, երկարություններով, կորություններով և գույներով։ Ստեղծում եմ ինչպես առավելագույնս բնական և նուրբ, այնպես էլ վառ ու արտահայտիչ կերպարներ։ ԾԱՎԱԼՆԵՐ • Դասական երկարացում (1D) • 1,5D, 2D, 2,5D, 3D • 3,5D և Հոլիվուդյան ծավալ (4–6D) ԷՖԵԿՏՆԵՐ ԵՎ ԴԻԶԱՅՆՆԵՐ • Բնական էֆեկտ • Աղվեսային էֆեկտ • Սկյուռիկի էֆեկտ • Տիկնիկային էֆեկտ • Թաց էֆեկտ • Ճառագայթների էֆեկտ • Նոսր էֆեկտ • Աչքերի արտաքին անկյունների երկարացում (Nude) • Աչքերի սլաքի էֆեկտ • Աչքերի անհատական մոդելավորում • Ստորին թարթիչների երկարացում ԹԱՐԹԻՉՆԵՐԻ ԳՈՒՅՆԵՐ • Դասական սև • Շագանակագույն • Մոկա • Բաց շագանակագույն երանգներ • Բորդո և գինեգույն • Շագանակագույնի տարբեր երանգներ՝ նուրբ կամ արտահայտիչ արդյունք ստանալու համար ԿՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ B, C, CC, C+, D, D+, L, M, LC, LB, LJ։ Յուրաքանչյուր հաճախորդի համար անհատապես ընտրում եմ կորությունը, երկարությունը և երկարացման սխեման՝ հաշվի առնելով աչքերի ձևը, արտաքինի առանձնահատկությունները և ցանկալի արդյունքը։ ԻՆՉՈ՞Ւ ԸՆՏՐԵԼ LED ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅՈՎ ԵՐԿԱՐԱՑՈՒՄԸ LED տեխնոլոգիայի դեպքում հատուկ սոսինձը պոլիմերացվում է LED լամպի լույսի ազդեցությամբ։ Սա թարթիչների երկարացման ժամանակակից մեթոդ է, որը թույլ է տալիս վերահսկել սոսնձման գործընթացը և ստանալ կոկիկ ու ամուր միացումներ։ Իմ մասնագիտացումը յուրաքանչյուր հայացքի նկատմամբ անհատական մոտեցումն է։ Թեթև և բնական երկարացումից մինչև առավելագույն ծավալով, վառ և յուրահատուկ թարթիչներ։ Սիրով կօգնեմ ընտրել հենց Ձեզ համապատասխան գեղեցիկ և արտահայտիչ հայացքը։

Աննա Տագեսյան
Կոսմետոլոգ
Ես Աննա Տագեսյանն եմ կոսմետոլոգ_էսթետիստ և մազահեռացման մասնագետ, ոլորտում ավելի քան 17տարվա փորձով։ Աշխատում եմ Klimt Beauty House գեղեցկության սրահում 2021թվականից հենց սրահի հիմնադրման առաջին իսկ օրվանից։ Մասնագիտացված եմ մաշկի խնամքի և ապարատային կոսմետոլոգիայի ժամանակակից մեթոդների մեջ այժմ առաջարկելով նաև մազահեռացման առաջադեմ ELOS տեխնոլոգիան։ Իմ բոլոր ձեռքբերումներն ու մասնագիտական հաջողություններն իմ սիրելի հաճախորդների անսահման սիրո և վստահության արդյունք են։

Դիանա Մուրադյան
Վարսահարդար
Դիանա Մուրադյան Վարսահարդար | Աշխատանքային փորձ՝ 7+ տարի Իմ մասնագիտական աշխատանքներն ընդգրկում են՝ Տարբեր ոճերի սանրվածքներ Կանացի և ժամանակակից կտրվածքներ Մազերի գունաբացում Մազերի ներկում և գունային շտկում Կերատինային հարթեցում Մազերի վերականգնում և խնամք Ունենալով նկարչական և ստեղծագործական տաղանդ,գեղեցիկը տեսնելու և ստեղծելու ձգտումը ներդրեմ եմ վարսահարդարման մեջ։ Այսօր վարսահարդարումն ինձ համար պարզապես մասնագիտություն չէ, այլ արվեստ, որն իրականացնում եմ մեծ սիրով, նվիրումով և պատասխանատվությամբ։ Աշխատանքին մոտենում եմ առավելագույն ուշադրությամբ ու նվիրվածությամբ։ Անկախ նրանից՝ ինչքան ժամանակ, ջանք կամ մանրակրկիտ աշխատանք է պահանջվում, միշտ ձգտում եմ հասցնել այն կատարելության, որը գոհունակություն կպարգևի և՛ հաճախորդիս, և՛ ինձ։ Հավատում եմ, որ մասնագիտական աճը երբեք չի ավարտվում։ Ամեն օր կա նոր բան սովորելու, նոր հմտություն ձեռք բերելու և սեփական սահմանները հաղթահարելու հնարավորություն։ Ինձ համար կարևոր է մշտապես առաջ շարժվել և երբեք չբավարարվել միայն այն գիտելիքներով, որոնք արդեն ունեմ։ Ես սիրում եմ շփվել հաճախորդներիս հետ, ստեղծել ջերմ ու հաճելի մթնոլորտ։ Ինձ համար յուրաքանչյուր հաճախորդ անհատական պատմություն է, յուրաքանչյուր մազ՝ նորը ստեղծագործելու հնարավորություն, իսկ յուրաքանչյուր գոհունակ ժպիտ՝ իմ աշխատանքի ամենամեծ գնահատականը:
Հայացք ներսից
Կատեգորիաներ
- Գեղեցկություն և անձնական խնամք
- Գեղեցկության սրահ
- հոնքերի և թարթիչների լամինացիա
- Հոնքերի ծառայություններ
- Թարթիչների ծառայություններ
- մազերի ներկում
- Դիմահարդարում
- Մատնահարդարում
- Եղունգների խնամք
- Ոտնահարդարում
- Հարսանեկան վարսահարդարում
- Կոսմետոլոգիա
- թարթիչների սերտաճեցում
- Լազերային պրոցեդուրաներ
- Մշտական դիմահարդարում
- Մաշկի երիտասարդացում
- Մաշկի խնամք
- Շաքարով մազահեռացում
- Մոմով մազահեռացում
Վայրեր


























































