
Գոհար Կորյունի Հարությունյան
Հիմնադիր, տնօրեն
13 տարվա փորձ
Լեզուներ: Հայերեն, Ռուսերեն, Անգլերեն
«ԱրփիԱր Քիդս» մանկապարտեզի հիմնադիր և տնօրեն Գոհար Հարությունյանը մանկավարժության և կրթության ոլորտի մասնագետ է՝ ավելի քան 10 տարվա մասնագիտական փորձով։ Ավարտել է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը՝ ստանալով անգլերենի և ֆրանսերենի մասնագետի, ուսուցչի որակավորում։ Մասնագիտական գործունեությունը սկսել է 2013թ. որպես անգլերենի ուսուցիչ՝ տարիների ընթացքում ձեռք բերելով մանկավարժական հարուստ փորձ և երեխաների հետ արդյունավետ աշխատելու հմտություններ։ Մասնագիտական գիտելիքները շարունակաբար զարգացնելու նպատակով մասնակցել է տարբեր վերապատրաստումների, այդ թվում՝ ներառական կրթության ոլորտում՝ կարևորելով յուրաքանչյուր երեխայի անհատական առանձնահատկությունները, հավասար հնարավորություններն ու կրթության հասանելիությունը։ 2021 թվականից հանդիսանում է «ԱրփիԱր Քիդս» մասնավոր մանկապարտեզի հիմնադիրն ու տնօրենը։ Իր աշխատանքում առաջնահերթություն է համարում երեխայակենտրոն կրթությունը, անհատական մոտեցումը, խաղային ուսուցումը, ստեղծագործական միջավայրի ձևավորումն ու յուրաքանչյուր երեխայի ներուժի բացահայտումը։ Նրա մասնագիտական գործունեության հիմքում այն համոզմունքն է, որ մանկապարտեզը պարզապես խնամքի և ուսուցման վայր չէ, այլ միջավայր, որտեղ ձևավորվում է երեխայի անհատականությունը, ինքնավստահությունը և աշխարհի նկատմամբ հետաքրքրությունը։ Մասնագիտական սկզբունք՝ սիրով կրթել, հոգատարությամբ դաստիարակել և յուրաքանչյուր երեխայի համար ստեղծել զարգանալու, բացահայտվելու ու երջանիկ մանկություն ունենալու հնարավորություններ։
Ծառայություններ
Մանկապարտեզ60 000 – 90 000 ֏ԱրփիԱր Քիդս մանկապարտեզը սիրով ու հոգատարությամբ լի միջավայր է, որտեղ յուրաքանչյուր երեխա իրեն զգում է սիրված, ապահով և կարևոր։ Մենք ապահովում ենք լիակատար…
Երեխաների խմամք60 000 – 90 000 ֏ԱրփիԱր Քիդս մանկապարտեզում ապահովում ենք փոքրիկների ջերմ, սիրալիր և անվտանգ խնամք՝ հոգալով նրանց սննդի, հիգիենայի, հանգստի և առօրյա կարիքների մասին։…
Վաղ զարգացման և ուսուցողական պարապմունքներ, ստեղծագործական և նկարչական պարապմունքներ60 000 – 90 000 ֏Մեր զարգացնող պարապմունքները նախատեսված են երեխաների մտավոր, ֆիզիկական, սոցիալական և հուզական կարողությունների համակողմանի զարգացման համար։ Խաղերի, հետաքրքիր…
Օտար լեզուների ուսուցում60 000 – 90 000 ֏Օտար լեզուների ուսուցումը կազմակերպվում է երեխաների տարիքին համապատասխան՝ խաղային և ինտերակտիվ մեթոդներով։ Երգերի, բանաստեղծությունների, նկարների…
Տեղակայություններ
ԱՐՓԻԱՐ ՔԻԴՍ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՄասնաճյուղՓափազյան 22/3, 3, YerevanԵրկուշաբթի – Ուրբաթ 09:00–18:00Շաբաթ – Կիրակի Փակ