Բեռնափոխադրման ծառայություններ
Ավիաբեռնափոխադրումներ
ALMAREX AVIATION VENTURES FZCO ընկերությունը 2026 թվականի նոյեմբերի 11-ին մեկնարկել է կանոնավոր բեռնատար չարտերային չվերթների ծրագիրը Երևան (EVN) – Դուբայ (DWC) – Երևան (EVN) երթուղով։ Ծրագիրը նախատեսում է շաբաթական մեկ չվերթ յուրաքանչյուր ուղղությամբ՝ Երևանից Դուբայ և Դուբայից Երևան։ Պահանջարկից կախված՝ հաճախականությունը կարող է ավելացվել մինչև շաբաթական երկու չվերթ յուրաքանչյուր ուղղությամբ։ Մեկ չվերթի բեռնատարողությունը մինչև 20 000 կգ է, իսկ բեռի ծավալը՝ մինչև 120 մ³՝ կախված բեռի բնութագրերից և չվերթի գործառնական պայմաններից։ Ընդունում ենք Հայաստանից ԱՄԷ արտահանվող, ԱՄԷ-ից Հայաստան ներմուծվող և Դուբայում համախմբված բեռների փոխադրման հայտեր։ Փոխադրում ենք ընդհանուր նշանակության բեռներ, սննդամթերք, ձուկ և այլ շուտ փչացող ապրանքներ, դեղագործական արտադրանք, սարքավորումներ ու պահեստամասեր։ Հատուկ ջերմաստիճանային ռեժիմ պահանջող և վտանգավոր բեռների (DG) փոխադրումը կատարվում է նախնական համաձայնեցմամբ։ Կանոնավոր և մեծածավալ առաքումների համար առաջարկում ենք հատուկ սակագներ։ Հրավիրում ենք բեռնափոխադրող և լոգիստիկ ընկերություններին երկարաժամկետ համագործակցության։ Գնային առաջարկ ստանալու համար խնդրում ենք հայտ ուղարկել sales@almarex.ae հասցեին՝ նշելով փոխադրման ուղղությունը, բեռի տեսակը, քաշը, չափերը կամ ծավալը և փոխադրման նախընտրելի ամսաթիվը։
- Գին
- 600 – 1300 ֏
- Տևողություն
- 20 րոպե


